ALK ավիաուղիները հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 25-ը ոչ կանոնավոր չվերթներ կիրականացնի Երևան- Լիոն (Ֆրանսիա)- Երևան, Երևան- Էյնդհովեն (Նիդերլանդներ)- Երևան և Երևան- Համբուրգ (Գերմանիա)- Երևան երթուղիներով:Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ: Դեպի Լիոն չվերթները կիրականացվեն հինգշաբթի օրերին, դեպի էյնդհովեն՝ ուրբաթ օրերին, իսկ դեպի Համբուրգ՝ շաբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
Ֆեդերացիան չի կարողացել հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն: Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին հիշեցրել է IWF- ին `Փարիզում , 2024թ. օլիմպիական խաղերից ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







