Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:25

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԲՏԱ նախարարի և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ ԲՏԱ նախարարի և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար, և հույս հայտնել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված հարթակները, որոնք իրականացնում են աքսելերացիոն, ստարտափերի, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծեր։ Հայկ Չոբանյանը ընդգծել է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև  կարևորել է  ԱՄԷ ներդրողներին ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորությունները:

Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։ Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները փոխանցվելու են ԱՄԷ պատկան մարմիններին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ և հետևողական գործակցային հարաբերություններ զարգացնելու նպատակով:

Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցերի, մասնավորապես անդրադարձ է կատարվել  «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի կնքելուն, որը ներառելու է տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, էլեկտրոնային կառավարման, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:

Հաշվի առնելով, որ «Dubai Future Accelerator»-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է քննարկել ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը «Dubai Future Accelerator»-ում:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, 2022թ․-ի մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև առաջարկել է այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոմահամարգի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+