Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505․4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները»։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարի գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275․7 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76․6 միլիարդ դրամ։
«Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք։ Վերը նշված 505․4 միլիարդ դրամի մնացած 305․4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է՝ 2018-19 թթ․ արդյունքով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43․6 տոկոս։
Փաշինյանի ներայացրած տվյալների համաձայն՝ 2019 թվականի երեք եռամսյակի նախնական տվյալներով ՀՀ ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7․5 տոկոս, ինչը 1․6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1․3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը։
«Երեք եռամսյակների տվյալներով՝ ՀՀ տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







