Այսօր՝ հունվարի 25-ին մեկնարկել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ Կապանում։ Վարչապետն ասուլիսը սկսել է՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին՝ նշելով՝
«2019 թ․ հունվար- սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27․6 տոկոսով»։ Այսինքն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453․8 մլն դոլար։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին՝ արձանագրելով, որ 2019 թվականի ընթացքում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով։ Հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 3320 աշխատատեղ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







