ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Տիգրան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները և ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորութուններ:
Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարը նշել է, որ համագործակցության զարգացումը բխում է երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից:
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ այն երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություններից է: Քննարվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







