Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է համատեղ լուծեն թվային ինքնիշխանության ապահովման և տվյալների պաշտպանության հարցերը:
Ինչպես հաղորդում Է Ռիա Նովոստին, ելույթ ունենալով Ալմաթիում կայացած միջազգային թվային համաժողովում, նա բերել է Եվրամիության օրինակը, որտեղ ընդունվել է տվյալների պաշտպանության մասին նորմատիվ ակտը, որի համաձայն ԵՄ տարածքում կարող են աշխատել միայն այն կայքերն ու հարթակները, որոնք պաշտպանում են Միության քաղաքացիների անձնական տվյալները:
«Ինչպես ենք պաշտպանելու մեր տվյալների բազաները։ Արդյոք մենք չենք վերածվի միայն այն ծառայությունների սպառողների, որոնք մեզ տրամադրում են անդրազգային կորպորացիաները։ Այսօրվա դրությամբ իրավիճակը հենց այդպիսին է», — նշել է նա։
Սարգսյանի կարծիքով, ԵՏՄ երկրները պետք է համատեղ կառավարեն թվային տրանսֆորմացիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







