Ryanair ընկերությունը նույնպես չվերթներ կսկսի դեպի Կիպրոս։ Այս մասին գրառում է կատարել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երևանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք:
Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո»,-գրել է Վարչապետը:
Ավելի վաղ Վարչապետ Փաշինյանը գրառում էր կատարել, որ Wizz Air ավիաընկերությունը այս տարվա հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երևանից Կիպրոսի Լառնակա քաղաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







