Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր: Ընդունված օրինագծերի թվում է՝ Կառավարության հեղինակած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է ներդնել հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պահանջները սահմանող կարգավորող շրջանակ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:
Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը:
«ՀայաՔվեն» ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին։ Նախաձեռնության հայտարարության համաձայն՝ ՀԷՑ-ի «բռնագրավումը» լուրջ խնդիրներ...