Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

Կառավարությունը որոշեց փոխել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափը

Կառավարությունը որոշեց փոխել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափը

Կառավարության փետրվարի 13-ի նիստում որոշում կայացվեց կատարել փոփոխություններ առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փոփոխությունների հիմնական նպատակը ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարն է։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների չափը 25 կգ-ից դարձավ 50 կգ, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա։ Ըստ Դավիթ Անանյանի՝ քաղաքացիները փորձեցին ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ: Շատ տնտեսվարողներ իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչև սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ-ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ: Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց և մեծ մտորումների տեղիք տվեց»:

Կառավարությունն այսօր նոր սահմանաչափեր նշանակեց։ Օրինակ՝ միս և մսի սննդային ենթամթերքների համար այսօր սահմանված 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ, ձկների, խեցգետնանմանների, կակղամորթների 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ։ Կաթնամթերքի, թռչնի ձվի, բնական մեղրի 30 կգ-ի փոխարեն սահմանվում է 25 կգ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+