Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը

ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը

Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված  աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ  այսօր այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ համակարգի, ուզում եմ փաստել, որ ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով  ռիսկերի կլանման  ունակությունը: Այսինքն` համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը, չնայած որ այդ տարին շատ ու շատ բարդ էր»,- ասաց Գալստյանը:

Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:

«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, ինչի արդյունքում Կենտրոնական դրամատունը, ըստ էության, նպատակ է հետապնդել  Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության  միջոցով»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ  նախագահի` ֆինանսական միջնորդության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից  երկու խումբ հարցերն են փորձել լուծել` առաջինը վերաբերում է բանկերում վարկային ռիսկի աճին, երկրորդը`  բանկերի իրացվելիության ճնշումներին:

«Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք` օժանդակելու ֆինանսական համակարգին, երկրորդ խմբի խնդիրները լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»,- եզրափակեց Գալստյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+