Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:15

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։ 

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական, մաքսային և այլ ոլորտներում համագործակցությանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Աշխատանք առանց սահմանի» որոնման միասնական համակարգ» ծրագրի մշակման վերջնականացման աշխատանքները: Ծրագիրը կմեկնարկի ս.թ. հուլիսի 1-ից: «Աշխատանք առանց սահմանի» ծրագիրը որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալու ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանք փնտրողների հայտարարությունների մասին: Ծրագիրն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանն ու զարգացմանը:

ԵԱՏՀ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշմամբ հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործընթացների այն պայմանների ցանկի մեջ, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող։ Մասնավորապես, «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» բաժինը լրացվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային կուտակիչների և այլ կապարային կուտակիչների ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության պայմաններով:

Օրակարգի շրջանակներում ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2020 թվականին միության անդամ պետությունները ԵԱՏՀ-ի հետ համատեղ վերացրել են 15 խոչընդոտ, որոնցից 12-ը՝ արգելք: Խոչընդոտները 2020 թվականի վերջի դրությամբ կրճատվել են 17 %-ով 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանների նկատմամբ մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև արևային մարտկոցների արտադրության ժամանակ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 2 տարի տևողությամբ ժամանակահատվածում ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ որոշումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+