Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:31

Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը․ ՀԱԳՄ նախագահ

Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը․ ՀԱԳՄ նախագահ

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ։ 

Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գարասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։

Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում և առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։ ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։ Կառույցն անմասն չի մնում նաև մշակութային և հումանիտար համատեղ ծրագրերին աջակցությունից։

Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարևորորեց տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցների միջև անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը», — նշեց ՀԱԳՄ նախագահը։

Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+