Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Սննդամթերքը կրկին թանկացել է

Սննդամթերքը կրկին թանկացել է

2021թ-ի ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3 %, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8 % գնաճերը: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

Մրգի շուկայում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.4 %, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 7.8 % գնաճ: 

Ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ ամսում շաքարավազը թանկացել է 6.7%-ով: Ապրիլին մարտի համեմատ ձկնամթերքի գնաճը կազմել է 6.7 %։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 28.6 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9 % գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին
2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5 %, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0 %):

Բանջարեղենի շուկայում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.5 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3 % գնաճ։

Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ աճել է 55.7 %-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 4.7 %-ով:

Համաձայն ԱՎԿ-ի հրապարակած տվյալների՝ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.8 %, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 8.7 %, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.1 % և 1.6 %:

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6 %, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5 % գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.1 % և 9.9 %, իսկ 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1 % գնաճ և 0.2% գնանկում):

Ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար 0.6 % և 0.7 % գնաճ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+