Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:29

Տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։ Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ այստեղ, սակայն, կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն։

«Անցած տարի մենք կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել նախորդ տարի ու այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել հավաքագրումների վրա։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ բյուջեի եկամտային մասը գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, ու հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն շարունակել, այլև ավելացնել։ Հաջորդ կարևոր ցուցանիշը  հետևյալն է․ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը։ 100 միլիարդավոր անհույս պարտքեր են  եղել կուտակված։ Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում։ Երեք տարվա ընթացքում մենք 200 միլիարդի չափ գումար ենք վերադարձրել  բիզնեսին»,-ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ապրիլին ավելացել են նաև դրամաշրջանառության ծավալները․ «Այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+