Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Առաջարկվում է նպաստ վճարել ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար

Առաջարկվում է նպաստ վճարել ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ  հաշվարկելու պայմանները:

Հեղինակները մասնավորապես առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաեւ ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում Կառավարությունը եւս ներկայացնելու էր նման նախաձեռնություն: Խաչատրյանը նշեց, որ ժամանակին եղել են չարաշահումներ. անձն ավետչեքի դիմաց տեղամասային բժշկից ստացել է անաշխատունակության թերթիկ եւ չի ներկայացել աշխատանքի. «Այսօր մեղմվել են այդ ռիսկերը»:

Նշվեց, որ Կառավարության ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից:

Նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ Կառավարության առաջարկներն ավելի պարզեցրել են նպաստի հաշվարկման բանաձեւը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ դրական գնահատեց վարձու աշխատողի համար կատարվող փոփոխությունը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է նաեւ աշխատանքային կարգով:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+