Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Մտադիր ենք երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստվում է հրաժարական տալ, եթե մինչև տարեվերջ ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճ ունենալու իր կանխատեսումն իրականություն չդառնա։

Նախարարի պաշտոնակատարը նկատել է, որ որոշ մարդիկ ուզում են ֆոն ստեղծել, թե մեր երկրում ամեն ինչ վատ է։ Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց նրանց՝ ասելով, որ բացասական լուրեր տարածողներն իրական աշխարհի հետ կապ չունեն։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը չի կարծում, թե Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո տեղական արտադրողը կտուժի։ Ավելին, նա վստահեցրեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ մեր օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ մտադիր են երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

«Ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»», — հայտարարեց Վահան Քերոբյանը։

Նրա պնդմամբ՝ կփորձեն այնպես անել, որ մեր տնտեսությունը հնարավորինս լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+