Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Հին մեքենան նորով փոխարինելն ավելի կհեշտանա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության ապրիլի 29-ի նիստում առաջարկվող նախագծով տրվում է Հայաստանում ներդրվող Trade-in համակարգի իրավական կարգավորումները։ 

«Մենք համաձայնել ենք ինստիտուցիոնալ բիզնես վարողների հետ՝ դրանք ավտոմոբիլ արտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչներն են։ Նրանք արձանագրել են, որ եղած կարգավորումները ոչ միայն չեն նպաստում համակարգի իրացմանն, այլ ընդհակառակը, խոչընդոտում են»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ԺՊ Ատոմ Ջանջուղազյանը։

Ներ­կա­յումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներ­կա­յա­ցուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտո­մեքե­նա­ներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտո­արտա­դրող­­ների պաշ­տո­նական ներ­կա­յացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատա­րելու հնա­րա­վո­րու­թյունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտո­մեքե­նայի վաճառքի ամբողջ արժեքից:

Մյուս կողմից, նշյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ առա­ջա­նում է ֆիզի­կական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտա­յին հարկ հաշ­վարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղա­կիո­րեն ազդում է հետա­գայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զար­­գաց­մանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր գործող հարկային համակարգը նպաստավոր չէ, այն չի շահագրգռում, որ գործարքների շուկան զարգանա, և այս փոփոխություններով Կառավարությունը նպաստում է գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+