Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Հայաստանի տնտեսությունը 2021-ին կաճի մոտ 1, իսկ 2022-ին` 3,5 տոկոսով․ ԱՄՀ-ի կանխատեսումը

Հայաստանի տնտեսությունը 2021-ին կաճի մոտ 1, իսկ 2022-ին` 3,5 տոկոսով․ ԱՄՀ-ի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամի մի խումբ, հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորությամբ, ապրիլի 6-21-ն առցանց քննարկումներ է անցկացրել ՀՀ իշխանությունների հետ՝ վերջին տնտեսական իրադարձությունների, հեռանկարների և քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ: Այս մասին ասված է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում։

Քննարկումներից հետո Նաթան Փորթերը նշել է, որ Հայաստանի տնտեսության վրա լրջորեն ազդել են Covid-19 համավարակն ու ռազմական գործողությունները: Երկրի ՀՆԱ-ն 2020 թ․-ին ընկել է 7,6%-ով, իսկ տարեկան գնաճը 2021 թվականի մարտին արագացել և հասել  է 5,8%՝ պարենի համաշխարհային գնաճի և հայկական դրամի արժեզրկման ֆոնին:

Անցյալ տարի բյուջեի դեֆիցիտն ընդլայնվել է՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 5,5%։ Միևնույն ժամանակ, 2020 թվականի վերջին պետական ​​պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 63,5% -ը:

«Կարգավորումն, ամենայն հավանականությամբ, ձգձգվելու է: Չնայած վերականգնման տեմպի վերաբերյալ անորոշությանը, մեր պահպանողական կանխատեսումը ենթադրում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021-ին կաճի մոտ 1% -ով, իսկ 2022-ին` 3,5% -ով»,- ասել է ԱՄՀ պաշտոնյան:

Նա նաև նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել գնաճային գործընթացներին և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի կարգավորելու իր դրամավարկային քաղաքականությունը, որպեսզի հայկական դրամի փոխարժեքը կայունանա:

Չնայած ֆինանսական հատվածի սթրեսի նշաններ չկան, համաճարակի ազդեցությունը դեռ ակնհայտ է։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+