Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

ՀԱԷԿ-ում իրականացվելու են թիվ 2 էներգաբլոկի արդիականացման աշխատանքները

ՀԱԷԿ-ում իրականացվելու են թիվ 2 էներգաբլոկի արդիականացման աշխատանքները

Այս տարի ՀԱԷԿ-ում պլանային վերանորոգման ընթացքում իրականացվելու են թիվ 2 էներգաբլոկի արդիականացման ավարտական փուլի հիմնական աշխատանքները: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից։ 

ՊՆՎ-2021-ի 141-օրյա կանգի ընթացքում նախատեսված մի շարք կարևորագույն աշխատանքների քննարկմանն էր ուղղված նախորդ շաբաթ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում:

Էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցերով փորձի փոխանակման նպատակով մեր պատվիրակությունը եղավ Կոլայի ԱԷԿ-ում (դրան նախորդել էր նույն նպատակով Մ. Վարդանյանի մեկշաբաթյա այցը Նովովորոնեժի ԱԷԿ):

Նովովորոնեժի և Կոլայի ատոմակայանները պատահական չեն ընտրվել. դրանք հնարավորինս համընկնում են Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ թե՛ իրենց նախագծերով, և թե՛ շահագործման ժամկետով: Հատկանշական է, որ 2018թ. Կոլայի ԱԷԿ-ում, առաջին անգամ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի պատմության մեջ, շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներից հետո հաջողությամբ իրականացվել է էներգաբլոկի գործարկումը: Հաշվի առնելով մեր գործընկերների կուտակած հարուստ փորձն այս ոլորտում՝ Հայկական ԱԷԿ-ում կմշակվի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների մեր հայեցակարգը (կոնցեպցիան), որն արդեն տարեկեսին կներկայացվի ՀՀ կառավարությանը և կարգավորող մարմնին՝ համապատասխան որոշումներ կայացնելու:

Մոսկվա քաղաքում АО ОКБ «Гидропресс»-ի և «Росатом» պետկորպորացիայի ղեկավարության հետ աշխատանքային հանդիպումների օրակարգում արդեն ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման և էներգաբլոկի արդիականացման ընդհանուր հարցերն էին: Հիշեցնենք, որ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներից բացի, որոնք առանցքային են լինելու ընթացիկ տարում էներգաբլոկի տևական կանգի ընթացքում, նախատեսվում են նաև ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ (սպրինկլերային) համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի և մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Դրանք իրականացվելու են ինչպես հայ մասնագետների, այնպես էլ մեր գլխավոր կապալառու АО «Русатом Сервис»-ի ներգրաված ռուսական մի շարք ընկերությունների՝ ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքային հարուստ փորձ ունեցող մեծաթիվ մասնագետների ներգրավմամբ:

Հանդիպումների ավարտին կողմերը հավաստեցին փոխհամագործակցության կարևորությունն ու պատասխանատվությունը՝ հատկապես ՀԱԷԿ-ի համար վճռորոշ այս ժամանակահատվածում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+