Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:05

Հայաստանում կստեղծվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Հայաստանում կստեղծվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

Ապրիլի 6-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվում են ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը, նպատակը եւ ռեեստրում ներառվող տեղեկությունները:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված եւ փակված բանկային հաշիվների, ինչպես նաեւ տրամադրված, օգտագործումը դադարեցրած բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես՝ բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման` պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները:

Նշվեց, որ նախագծի ընդունման եւ ռեեստրի ստեղծման արդյունքում կբարձրանա իրավասու մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնելով բանկերին կատարվող հարցումների քանակը եւ ապահովելով բանկային գաղտնիք պարունակող այլ տեղեկությունների ստացման նպատակով բանկերին կատարվող հարցումների թիրախայնությունը:

Հարակից զեկուցողը ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն էր, որը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+