«Հայփոստը» հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Այս մասին հայտնում են «Հայփոստից»։
Այն մուտք է գործում ավիացիոն բեռնափոխադրումների շուկա իր նոր՝ «Հայփոստ էյր» դուստր ընկերությամբ:
«Հայփոստ էյր»-ը կլինի պետական բեռնափոխադրող և կունենա մի քանի օդանավ: Նախատեսվում է ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ:
Ձեռնարկությունը հնարավորություն կտա էականորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







