ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021 թվականի փետրվարին 2021 թվականի հունվարի համեմատ կազմել է 103,4 տոկոս, դեկտեմբերի համեմատ՝ նվազել 107 տոկոսով։ Այս մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տեղեկատվության մեջ։
Արդյունաբերական արտադրանքի գների աճը 2020թ․ դեկտեմբերի համեմատ եղել է հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում այդ արտադրանքների զգալի աճի և քարհանքերի մշակման հաշվին։ Ընդ որում, մշակող արդյունաբերությունում արտադրողների գներն աճել են 5,3 տոկոսով։ Էլեկտրամատակարարում, գազամատակարարում, և օդակարգավորում գործունեության տեսակների դեպքում աճը կազմել է 1,7 տոկոս։ Ջրամատակարարման, թափոնների հավաքման և բաշխման տեսակների դեպքում աճը կազմել է 0,7 տոկոս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







