Փոքր և միջին ձեռնարկություններն այս պահին գեներացնում են ՀՆԱ-ի ավելի քիչ, քան 30 տոկոսը։ Այս մասին Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահե Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ ցուցանիշն իրենց չի գոհացնում։ Պլանավորում են այս ուղղությամբ աշխատանքներ տանել։
«Նախորդ 3-4 ամիսների ընթացքում բավականին մեծ աշխատանք ենք տարել փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ անցկացվել է նաև ՓՄՁ-ների խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մի շարք հրատապ հարցեր, որոնց մի մասն արդեն լուծվել է, մյուսն էլ կլուծվի մինչև հաջորդ նիստը»,- նկատեց նախարարը։
Վահան Քերոբյանը նշեց, որ ամեն օր կապի մեջ է ՓՄՁ-ների խորհրդի անդամների հետ, փորձում է լուծել նրանց հարցերը։
«Էական փոփոխություններ են կատարվել հակաճգնաժամային երրորդ ծրագրում, որով լրացուցիչ թթվածին տվեցինք ՓՄՁ-ներին։ 19-րդ ծրագիրը բավականին լավ ընթացք ունի»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







