Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Սպայկան 10 միլիոն կիլոգրամ բեռ է տեղափոխել Արցախ

Սպայկան  10  միլիոն  կիլոգրամ  բեռ  է  տեղափոխել  Արցախ

Սպայկա ընկերությունը պատերազմի առաջին իսկ օրերից սկսած իր ունեցած բոլոր ռեսուրսներով աջակցել և անհատույց իր ծառայություններն է մատուցել ի օգուտ հայկական երկու հանրապետությունների՝ կազմակերպելով և իրականացնելով լոգիստիկ աշխատանքները. տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը Ընկերության կողմից անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացվել են բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռներ:

Յուրաքանչյուր բեռնափոխադրում վարորդների համար եղել է կյանքի ու մահվան կռիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանցից յուրաքանչյուրին: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում զոհվել են ընկերության չորս աշխատակիցներ, որոնցից երկուսը՝ վարորդ:

Մեծ խոչընդոտներ հաղթահարելով` Ընկերությունն անմիջապես ստանձնեց «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենաները ՌԴ-ից ՀՀ, այնուհետև Ստեփանակերտ բեռնափոխադրելու խնդիրը՝ ամբողջ ծառայությունը կատարելով անհատույց:

Սպայկա ընկերության կողմից ռազմաճակատ է ուղարկվել նաև սեփական միջոցներով ձեռքբերված հումանիտար օգնություն՝ շուրջ 185 տոննա սնունդ, 45 տոննա դեղորայք, «ՈԻԱԶ» մանկիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև Ընկերության կողմից նախագծված և պատրաստված 17 միավոր հատուկ տեխնիկական միջոցներ: Բացի այդ, Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:

Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար:

Ընկերության կողմից Հայաստանին և Արցախին տրամադրված նյութական օժանդակությունը դրամային արտահայտությամբ կազմել է ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ:

Նշված աշխատանքերն իրականացնվել են Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի անմիջական ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով, որը 24 ժամ կոորդինացրել է լոգիստիկ աշխատանքներն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ռազմաարդյունաբերության կոմիտեի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Վրաստանում ՀՀ դեսպանատան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի, տարբեր համայնքների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ:

Ընկերությունը շարունակում է զարգացման տարբեր ծրագրեր իրականացնել և համագործակցել Հայաստանի ավելի քան 80 համայնքների հետ և սատարում է Արցախի գյուղատնտեսության վերականգմանը:

Անկախ երկրում տիրող քաղաքական միջավայրից Ընկերությունն իր գործունեության հիմնական առաքելությունն է համարում մեր հայրենիքում հզոր և կայուն տնտեսության կառուցմանն աջակցելը:

Սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝ Ընկերությունը հորդորում է զերծ մնալ Ընկերության անունը և գործարար համբավն անհիմն շահարկելուց:

Սպայկան կանգնած է եղել և շարունակում է կանգնած լինել Հայաստանի և Արցախի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին՝ կատարելով իր հնարավորություններից ավելին առանց որևէ ակնկալիքի հանուն հայկական պետականության կայացման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+