ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ լրագրողները ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, նրանց ընտանիքների ու պատերազմի հետևանքով վիրավորվածների վարկերը ներելու մասին։
«Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կա՛մ վերանայել են, կա՛մ ներել։ Մասնավորապես, շատ մեծ՝ մոտ 2 մլրդ դրամի չափով ներվել են զոհվածների և նրանց հարազատների վարկերը։ Այդ գործընթացները շարունակվում են։ Մեր գնահատականներով՝ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանադակություն ստանալու, զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների մոտ 3 միլիարդի վարկ է ներելու»,-հայտնեց ԿԲ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







