Մարտի 16-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշում էր կայացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







