Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:58

Սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշներում անկում է արձանագրվել. վիճակագրություն

Սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշներում անկում է արձանագրվել. վիճակագրություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել է 7.5%-ով:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 10.3 %-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 15.1%-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գների ինդեքսն աճել է 4.5 %-ով, արդյունաբերական ապրանքներինը՝ 5.5%-ով:

Հրապարակված տվյալներով՝  2020 թվականի հունվարի համեմատ այս տարվա հունվարին եղել է ընդամենը երկու փոքր դրական ցուցանիշ՝ 0.8%-ով ավելացել են շինարարության, 2.2 %-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ 

Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ դիտարկված ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նվազել է 3.8%-ով, որից պետական հատվածում անկումը կազմել է 0.1%, իսկ ոչ պետականում՝ 4.4 %:

Արտաքին առևտրաշրջանառությունն էլ նվազել է 16.8 %-ով, որից արտահանումը՝ 11.3 %-ով,  ներմուծումը՝ 20%-ով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+