Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:06

Թվային լուծումներ՝ ՊԵԿ համակարգերում․ Աշոտ Մուրադյանը հայտնել է նաև նոր առցանց ծառայության մասին

Թվային լուծումներ՝ ՊԵԿ համակարգերում․ Աշոտ Մուրադյանը հայտնել է նաև նոր առցանց ծառայության մասին

Ներկայացնելով տեղեկատվական տոխնոլոգիաների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նորույթները՝ լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը այսօր ամփոփել է 2020 թվականը։  

Նշելով, որ 2020թ․-ին կատարված աշխատանքները պայմանավորված են եղել նաև համավարակի հետ կապած խնդիրներով՝ նա ընդգծել է․ 

«Այս առումով շատ կարևոր էր նաև ՊԵԿ համակարգերում նոր թվային լուծումների ներդրումը։ Կարևոր էր Էլեկտրոնային վճարումների ներդրումը և՛  հարկային, և՛ մաքսային ծառայության համակարգերում: Այսինքն, մեր հարկ վճարողներն ու արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները իրենց անձնական էջերից և բանկային քարտերի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորություն ստացան»։

Նա հայտնել է, որ 2021թ․ ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը.

«Լիզինգի շուրջ ևս փոփոխություններ կլինեն։ Մենք նոր էլեկտրոնային փաստաթուղթ ենք ստեղծել։ Այն լիզինգի ընդունման ու հանձնման փաստաթուղթ  է, որը հարկ վճարողների շրջանում ևս շատ կարևոր է»։

ՊԵԿ փոխնախագահը հայտնել է նաև, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և միջազգային փորձագետների հետ համատեղ մշակել են ստանդարտներ, որոնք կանոնակարգելու են խաղային ոլորտը՝ շահումով խաղերը, վիճակախերը։

Ինչ վերաբերում է օնլայն առևտրին ու ծավալներին, նա հայտնեց, որ ՊԵԿ-ը չունի  տեղեկատվություն, թե առևտրի ամբողջ ծավալի մեջ որքան է կազմում օնլայն առևտուրը։

«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2020թ․ սահմանափակումներով պայմանավորված՝ առևտրի շատ ուղղություններ ֆիզիկական դաշտից տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ անցած տարի օնլայն առևտրի առումով Հարկային օրենսգրքում փոփոխություն է ընդունվել, ինչը տվյալ հարթակում գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ՀԴՄ կիրառելու հնարավորություն է տալիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+