Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Փաստացի գործող 47 կայաններից 23-ն արդիականացվել են. Ռոմանոս Պետրոսյան

Փաստացի գործող 47 կայաններից 23-ն արդիականացվել են. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:  

«Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։

ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից իրականացվում է «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։

Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

Հայաստանում փաստացի գործող 47 կայաններից 23-ը արդիականացվել են ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ Երևանում և ՀՀ վեց մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց Ձոր, Արմավիր և Արարատ:


Ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների ծրագրային բազան:

Տեխնիկապես արդիականացվել և կահավորվել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ ՊՈԱԿ) դասընթանցների կենտրոնը
ՀՄԿ աշխատակցիների համար անց է կացվել երեք առցանց դասընթաց` ուղղված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:
ՀՄԿ կարողությունների զարգացման նպատակով տրամադվել է հինգ գերժամանակակից համակարգիչ` GIS քարտեզագրումների համար, MAVIC PRO 2 տիպի դրոն և RTK քարտեզագրման թվային համակարգ։
 Օդերևութաբանական կայանների անվտանգության ապահովման համար «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին են տրամադրվել վեբ տեսախցիկներ ։

Տրամադրվել է նաև տվյալների պահպանման համար 1 սերվեր և UPS։ ՄԱԶԾ փորձագետի կողմից ՀՄԿ ՊՈԱԿ-ի համար իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել հաշվետվություն՝ «Հակակարկտային համակարգերի համեմատական վերլուծություն՝ ՀՀ պայմաններում կիրառելու համար» թեմայով։

Հանդիպման ընթացքում կարևորեցի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը։ Հույս հայտնեցի, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և որ դրա իրականացումը կնպաստի հիդրոօդերևութաբանական դիտարկման համակարգի արդիականացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար մշակվող «Անտառային հրդեհների կառավարման, ներքին և արտաքին ազդարարաման համակարգի ներդրման» ծրագիրը, ինչը հնարավորություն կնձեռի Low Range համակարգային կայանների տեղադրման միաջոցով կապ ապահովել կապ Խոսրովի ողջ տարածքում։

Միևնույն ժամանակ մշակված համակարգը հնարավորություն կնձեռի անտառային հրդեհների չորս հիմնական դերակատարների միջև՝ անտառտնտեսություն, փրկարար ծառայություն, համայնքապետարան և համայնքային կամավորներ, ստեղծել համագործակցային մեխանիզմ և փորձարկել այն՝ նպատակ ունենալով հետագայում այն տարածել այլ անտառամերձ բնակավայրերում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+