Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:51

«Յուքոմ»-ում կրճատումներ չեն սպասվում․ պարզաբանում

«Յուքոմ»-ում կրճատումներ չեն սպասվում․ պարզաբանում

«Յուքոմ» ընկերությունում կրճատումներ չեն սպասվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ընկերության լրատվության ծառայությունից՝ հերքելով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությունները, թե  ընկերությունում լուրջ կրճատումներ են իրականացվում, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացնեն։

Ընկերությունն այս լուրերն ապատեղեկատվություն համարեց և նշեց, որ առաջիկայում ոչ միայն աշխատակիցների թիվը չեն կրճատի, այլ հնարավոր են նաև համալրումներ։

«Եթե մեր ընկերության ռազմավարական զարգացման պլաններն ընթանան այնպես, ինչպես ծրագրել ենք, ապա 2021 թվականի ընթացքում մենք կունենանք աշխատակիցների համալրում»,- պարզաբանեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Նույն այդ տեղեկություններով՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+