Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:15

Պարենային ապրանքների համաշխարհային գները դեկտեմբերին աճել են յոթերորդ ամիսն անընդմեջ

Պարենային ապրանքների համաշխարհային գները դեկտեմբերին աճել են յոթերորդ ամիսն անընդմեջ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության այսօրվա հաշվետվությունում ասված է, որ պարենային ապրանքների համաշխարհային գները 2020թ.-ի դեկտեմբերին գրանցել են հերթական՝ յոթերորդ ամիսն անընդմեջ աճը՝ կաթնամթերքի և բուսական յուղերի գլխավորությամբ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 107.5 նիշ, ինչը 2.2 տոկոսով բարձր է նոյեմբեր ամսվա համեմատ:  Ընդհանուր առմամբ, 2020թ.-ի ողջ ընթացքում ինդեքսը կազմել է միջինը 97.9 նիշ, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր ցուցանիշն է և 3.1 տոկոսով բարձր է 2019թ.-ի ցուցանիշից, սակայն ավելի քան 25 տոկոսով ցածր՝ 2011թ.-ի պատմական ցուցանիշից:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ աճել է 1.1 տոկոսով և ամբողջ 2020թ.-ի ընթացքում կազմել է միջինը 6.6 տոկոս բարձր, քան 2019թ.-ին էր: Դեկտեմբերին աճել են ցորենի, եգիպտացորենի, սորգոյի և բրնձի արտահանման գները: Տարեկան կտրվածքով բրնձի արտահանման գները 8.6 տոկոսով բարձր են եղել, քան 2019թ.-ին, իսկ եգիպտացորենի և ցորենի դեպքում դրանք բարձր են եղել՝ համապատասխանաբար 7.6 և 5.6 տոկոսով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը դեկտեմբերին գրանցել է 4.7 տոկոս աճ՝ հասնելով 2012թ.-ի սեպտեմբերից ի վեր գրանցած ամենաբարձր ցուցանիշին:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նախորդ ամիս աճել է 3.2 տոկոսով, գրանցելով իր յոթերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչևէ, 2020թ.-ի ողջ տարվա ընթացքում կաթնամթերքի գնային ինդեքսը կազմել է միջինը 1.0 տոկոսով ցածր՝ 2019թ.-ի ցուցանիշից:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.7 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով կազմել է միջինը 4.5 տոկոս ցածր, քան 2019թ.-ին էր:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա կտրուկ աճից հետո դեկտեմբերին նվազել է 0.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 2020թ.-ի համար ենթաինդեքսը կազմել է 1.1 տոկոս ավել, քան նախորդ տարի էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+