Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ Մարտին Գալստյան

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ Մարտին Գալստյան

Այս  պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը շարունակվում է պահպանվել մեր  նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում։ Այս մասին հրավիրված մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ում արձանագրված գնաճը 1,6 տոկոսի շրջանակներում է։

Մարտին Գալստյանի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ գնաճը կճեղքի ԿԲ-ի հայտարարած նպատակային 4 տոկոսի շեմը։

ԿԲ նախագահը չհերքեց, որ շուկայում սննդամթերքը թանկացել է։ Սա մի կողմից պայմանավորված է դրամի արժեզրկմամբ, մյուս կողմից համաշխարհային շուկայում որոշ ապրանքների և հումքի գների բարձրացմամբ։ Այս ուղղությամբ ԿԲ-ն քայլեր ձեռնարկել է։

«Դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25 %։ Հարկ է նշել, որ նոյեմբերին արձանագրվել է 1.3 % գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 % գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 %՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 % մակարդակից։ Նոյեմբերին շարունակվել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0 %»,- նկատեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն, ըստ Գալստյանի,  արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա:

ԿԲ նախագահի խոսքով՝ արտաքին հարվածից  ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն:

«Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման»,- ասաց նա՝ հավելելով, որ 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։ Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող ազդեցությունները` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

ՀԲ նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դրական են գնահատում  ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերից ՀՀ դրամն անշեղորեն անկում է ապրում։ Շուկայում արդեն իսկ գնաճ է գրանցվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+