Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչն է․ Փաշինյան

Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչն է․ Փաշինյան

Համաճարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, բազմաթիվ հարցեր են առաջացրել:

Այս մասին ուրբաթ օրը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն, դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Ընդհակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, կարևորվել է արդյունավետ գործող ինտեգրացիոն ասոցիացիայի կառուցման ակտիվացման անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը։ Միության նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա սերտաճման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար:

Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ցուցաբերված անգնահատելի օգնության համար համաճարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով ՝ աշխարհագրական հեռավորությունն ու Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար:

«Արդյունքում, միության մնացած երկրների հետ ուղևորների և բեռների անխոչընդոտ կապը մեզ համար հիմնարար նշանակություն ունի: Հատկապես զգայուն են այս ոլորտում սահմանափակումները, ուստի այսօր արդիական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքի վերացումը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը կարեւորեց մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը: Այս համատեքստում նա նաև կարևորեց արտաքին տնտեսական հարաբերությունների պահպանման միջոցառումները ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց ասոցիացիաների հետ:

Հայաստանն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պարտավորվել է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և խթանել ԵԱՏՄ-ի դիրքը որպես միջազգային ասպարեզում հուսալի և կանխատեսելի գործընկեր:

Հայաստանի վարչապետը առաջնահերթությունների շարքում նշեց մինչ 2025 թվականը եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերանայումը և վերջնական համակարգումը։

«Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք` մեր ինտեգրացիոն ասոցիացիայի համար այս չափազանց կարևոր գործընթացն ավարտելու համար: Մենք հավատարիմ ենք սկզբունքային դիրքորոշմանը՝ համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ: Մասնավորապես, Հայաստանը վստահ է, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է:

ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնան Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման մեջ»,-ասաց ՀՀ կառավարության ղեկավարը՝ շեշտելով ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+