Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Հոկտեմբերին որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել․ ֆինանսների նախարարություն

Հոկտեմբերին որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել․ ֆինանսների նախարարություն

ՀՀ  ֆինանսների նախարարությունը  մեկնաբանել է աշխատակիցներին  վճարված պարգևատրումների վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով գերատեսչությանը վերապահված գործառույթների շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և հոկտեմբերին կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել:

Հոկտեմբերին, ինչպես նախկինում, աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։

ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի 92.4%-ը տրամաբանորեն օգտագործվում է աշխատանքի վարձատրության նպատակով, որի 29%-ը հաշվարկային պարգևավճարների չափն է և հաշվարկային 522 հաստիքային միավորի համար, փաստորեն, նախատեսված միջին ամսական համախառն վարձատրության չափը կազմում է 368 հազ դրամ՝ ներառյալ միջին ամսական 82 հազ դրամ պարգևավճարները։

Հիշեցնենք, որ  2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ պատերազմական դրության պայմաններում պարգևավճարների ֆոնդի փոփոխության կարիք ներկա պահին չկա։  Մինչդեռ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այլ կարծիքի էր։ Նա ասել էր, որ պարգճավճարների հարցով եկել է գոտիները ձգելու ժամանակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+