Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:15

Կառավարությունն է որոշում՝ հիմնադրամի գումարն ինչպես ծախսի․ Թունյան

Կառավարությունն է որոշում՝ հիմնադրամի գումարն ինչպես ծախսի․ Թունյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառավարությանը որոշակի գումար փոխանցելն արդարացված մոտեցում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Հիմնադրամն ուղիղ այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարն ուղիղ ծախսել այն նպատակով, ինչ նպատակով որ ծախսվել է: Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծեր պետք չէ բացել, որովհետև, եթե մենք ստիպենք, որ այդ հիմնադրամը գումարներով իքս սպառազինություններ գներ, դա անթույլատրելի է: Այսինքն՝ կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որն այդ ամբողջ գործընթացը կազմակերպում է: Շատ նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն  է որոշում, թե այդ գումարն ինչպես ծախսի»,-  պարզաբանեց պատգամավորը։

Թունյանի խոսքով՝  ամփոփվելու է հիմնադրամի հաշվետվությունը և պարզ կլինի՝ պատերազմի այս ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել։

Լրագրողները չշրջանցեցին նաև երկրում  առկա սոցիալ- տնտեսական հարցերը, և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հարց ուղղվեց դրամի արժեզրկման հնարավոր հետաևանքների մասին։

Ի պատասխան Բաբկեն Թունյանը նշեց, որ  դրամի արժեզրկման հիմքում ոչ թե տնտեսական գործոններն են, այլ՝ հասարակական տրամադրությունները։

«Մեզ մոտ փոխարժեքի վրա մի քանի գործոն է ազդում՝ տնտեսական առումով, ասենք, ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է: Միակ խնդիրը հոգեբանական, մարդկանց սպասումների ու վարքագծի հետ կապված փոփոխություններն են», —  եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասն է ծախսվել, մյուս մասը փոխանցվել է Կառավարություն, որպեսզի աշխատանքը կազմակերպելու համար ռեսուրսները մեկ տեղում կենտրոնացված լինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+