Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
Փոխարենը Երևան համայնքին նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մրդ դրամ, իսկ ֆինանասական համահարթեցման սկզբունքով տրված դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 մլրդ դրամ։
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ փողոցների նորոգման և ճաքալցման համար եկող տարի էլ նույնքան գումար կհատկացվի, որքան ընթացիկ տարում էր՝ 3 մլրդ դրամ։
Երևան համայնքին հատկացվող դրամաշնորհներն, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումները և ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամի չափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







