Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

 2020 թվականի Աժ բյուջեում երկու խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել

ԱԺ աշխատակազմի ներկայացրած 2021 թվականի բյուջեն կազմում է 6 մլրդ 98 մլն դրամ։ Այս մասին ԱԺ-ում  2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Նրա ներկայացմամբ՝  ԱԺ գործունեության ապահովմանն ու օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայությունների իրականացմանը տրամադրվելու է 5 մլրդ 620 մլն դրամ։ Սիրականյանի խոսքով, սակայն,  ներկայացված բյուջեն 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 մլն դրամով։

Անփոփոխ է մնացել պետական ծառայողների վերապատրաստման համար հատկացվելիք գումարը։ Այն կկազմի 1 մլն 260 հազար դրամ։

Նվազումներ են տեղի ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման ծախսերում։ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման համար հատկացվելու է 38.9 մլն դրամ։

«Երրորդը ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումն է, որի համար նախատեսված է 60 մլն դրամ, ինչը 2020 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.4 %-ով։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները ևս նվազել են 11.4 մլն դրամով»,- մանրամասնեց ԱԺ-ը ներկայացուցիչը։

2020 թվականի Աժ բյուջեում երկու խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել։

«Համավարակի պայմաններում  գումարային որոշակի փոփոխություններ են եղել։ Գործուղումներից որոշակի գումարներ  են վերադարձվել։ ԱԺ-ն գործուղումների ու պարգևատրումների հաշվին 252 մլն դրամ գումար է տնտեսել։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ գումար է վերադարձվել պահուստային ֆոնդ»,- կատարած աշխատանքը խորհրդարանականներին ներկայացրեց Լիլյա Սիրականյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+