Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Շրջանառության հարկը պետք է վերանայվի․ Ֆինանսների նախարար

Շրջանառության հարկը պետք է վերանայվի․ Ֆինանսների նախարար

Շրջանառության հարկը պետք է վերանայվի։ ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ շրջանառության հարկի գծով հարկային բեռի վերանայման թեզը բազմիցս են առաջարկել։ Հիմա Ատոմ Ջանջուղազյանն ասում է, որ շրջանառության հարկի վերանայման հարցը պետք է օրակարգ բերվի։

«Շրջանառության հարկին պետք է վերաբերվել որպես այլընտրանք, բայց ոչ որպես արտոնություն։ Այս հարկատեսակը մենք այլ երկրներից ենք վերցրել։ Բայց պետք է նշել, որ ոչ լավագույն եղանակով ենք այդ փորձը մեր երկրում կիրառում։ Դա բոլոր երկրներում պարզունակ գործունեության տեսակների համար նախատեսված հարկային ռեժիմ է։ Հարկային բեռի այնպիսի շեմ է նախատեսված, որպեսզի ամենամեծ ցանկության դեպքում այդպիսի պարզունակ գործունեությամբ զբաղվող պոտենցիալ հարկատուները այն վճարելու որևէ հնարավորություն չունենան։ Մեր երկրում ունենք փոքր- ինչ տարբերվող տարբերակ։ Այդ տեսակետից  կարծում ենք, որ քննարկման թեմա պետք է դառնա նաև հարկային շեմի փոփոխության հարցը», — նկատեց  նախարարը։

Ատոմ Ջանջուղազյանը  հայտնեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների ցուցանիշ են սպասում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+