Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:34

«Լոքդաունի» անցնելու կարիք չկա․ ՀՀ փոխվարչապետ

«Լոքդաունի» անցնելու կարիք չկա․ ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր  Գրիգորյանը չի կարծում, թե ունենք մի իրավիճակ, որի պարագայում ստիպված ենք անցնել «լոքդաունի»։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա  կոչ է արել պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցառումները, քանի որ դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար։

«Եթե  ամփոփենք ոչ միայն Հայաստանի, այլև հարևան, եվրոպական երկրների անցած փորձը, ապա այս պահի դրությամբ կարծում եմ նման օրակարգ չենք ունենալու»,- բացատրեց փոխվարչապետը։

Գրիգորյանի խոսքով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով իրականացվող  24 միջոցառումները շատ լուրջ դերակատարություն ունեցան ու իրավիճակը, առնվազն, եթե ոչ լիարժեք, վերականգնվեց։

«Կարծում եմ՝ խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։ Պետք է հաշվի առնենք՝ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ», — ասաց նա։

Գրիգորյանը նկատեց, որ  բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ  նաև ռազմական դրությունը։

Անդրադառնալով Արցախից տեղափոխված քաղաքացիների խնդիրներին, նա նշեց, որ այս պահին դրանք  ինչ-որ ձևով լուծված են։

«Մենք քննարկում ենք հարցը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում, բայց, իհարկե, դա պայմանավորված է նրանով, թե իրադարձությունները ինչպես կզարգանան», — հավելեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+