Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Ծաղկի շուկայում գների որոշակի նվազում է եղել

Ծաղկի շուկայում գների որոշակի նվազում է եղել

Ծաղկի  շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հատկապես հուղարկավորությունների  համար առավել մեծ պահանջարկ ունեցող ծաղիկները՝  մեխակ, վարդ, գերբերա, թանկացել էին։ Մարդիկ բողոքում էին, որ պատերազմական այս օրերին վաճառնողները առիթից օգտվում են և գերշահույթներ ստանում։

Ծաղկի գների բարձրացման հարցում փոխադարձաբար միմյանց են մեղադրում ծաղկի սրահի տերերն ու ծաղիկ աճեցնողները։

Ծաղկի սրահների տնօրենները դժգոհում էին, որ ծաղիկ մշակողներն են գները բարձրացրել, վերջիններս էլ արդարանում  են, թե գնաճի պատճառը ջերմոցային տնտեսությունների  գազի սակագնի բարձրացումն է։

ՏՄՊՊՀ-ն շուրջ 1 շաբաթ է՝  ծաղկի  շուկան ուսումնասիրում է։ Փաստում են, որ  արդեն մի քանի օր է, ինչ արձանագրվել է գների որոշակի նվազում:

Իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+