2020 թվականի սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18,239 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2020 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել է 10.6%-ով, իսկ 2019 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 17.1%-ով: Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն։
«Երևան քաղաքում 2020 թվականի սեպտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի օգոստոս ամսվա համեմատ նվազել է 0.2 %-ով, իսկ 2019 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ աճել՝ 3.3%-ով:
Մարզերի քաղաքներում 2020 թվականի սեպտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի օգոստոս ամսվա համեմատ նվազել է 0.1 %-ով, իսկ 2019 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ աճել 1.5%-ով»,- հայտնում են կոմիտեից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







