Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:25

Որոշ ապրանքներ էժանացել են

Որոշ ապրանքներ էժանացել են

Սեպտեմբերին սննդամթերքի շուկայում 0.8 % գնանկում  է եղել, իսկ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան գնաճ։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։

Միրգն ու բանջարեղենն էժանացել են։

Մրգի շուկայում  սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ օգոստոսի համեմատ` 9.9 % գնանկում:

Անցյալ ամիս  բանջարեղենն էժանացել է 4.8 %-ով։

Շուկայում մի շարք ապրանքների գներ ևս նվազել են։

Ըստ վիճակագրության՝  արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.5 %,  սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.1 %  գնանկում։

Փոխարենը թանկացել է շաքարավազը։

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում  սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.4 %, իսկ օգոստոսի համեմատ՝ 9.6 % գնաճ: Կաթնամթերքի և ձվի շուկայում ևս  թանկացում է նկատվել։

Վիճակագրության համաձայն՝  ձվի գինը  սեպտեմբերին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ օգոստոսին՝ թանկացել 19.5 %-ով։

Նույն պատկերն է մսամթերքի շուկայում։  Նախորդ տարվա համեմատ մսամթերքն էժանացել է, բայց սեպտեմբերին որոշակի թանկացում է նկատվել։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում  սեպտեմբերին 2019թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.4%, իսկ օգոստոսի համեմատ՝ 0.8 % գնաճ:

Սեպտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.1%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3 % գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի գները չեն փոխվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+