Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Շաքարավազի շուկայում գնային փոփոխություն չկա

Շաքարավազի շուկայում գնային փոփոխություն չկա

Շաքարավազի շուկայում գնային փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվության վարչությունից։

ՏՄՊՊՀ-ն սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 29-ը շաքարավազի գնի վերաբերյալ  ամենօրյա ձևաչափով դիտարկումներ է իրականացրել մայրաքաղաքի խոշոր առևտրային ցանցերում։

Մասնավորապես, «Երևան Սիթի» սուպերմարկետում շաքարավազի 1 կգ գինը  կազմել է 309 դրամ, այսինքն՝ որևէ գնային փոփոխություն նշված ժամանակահատվածում տեղի չի ունեցել։ Վաճառքում առկա է նաև փաթեթավորված շաքարավազ, որի գինը տատանվում է 360 դրամի սահմաններում։

ՏՄՊՊՀ-ն խոշոր առևտրային ցանցերում  նաև արևածաղկի ձեթի գների դինամիկան է ուսումնասիրել և հավաստիացնում է, որ այս շուկայում ևս գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Կառույցից վստահեցնում են՝ ամենօրյա ռեժիմով հետևում  են  շուկայում տեղի ունեցող զարգացումներին։

Հիշեցնենք՝ քաղաքացիներն ահազանգում են, թե վերջին օրերին մասնավորապես «Երևան Սիթիում» շաքարավազի գինը բարձրացրացել է։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի ամբողջ երկայնքով, և արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ սննդամթերք և այլ ապրանքներ են ուղարկում Արցախ։ Չի բացառվում, որ, ապրանքների մեծ պահանջարկով պայմանավորված,  որոշ տնտեսավարողներ փորձում են շահույթ ստանալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+