Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:14

Հայաստանի պոտենցիալ այցելուների համար ստեղծել միասնական հարթակ․ նամակ՝ վարչապետին

Հայաստանի պոտենցիալ այցելուների համար ստեղծել միասնական հարթակ․ նամակ՝ վարչապետին

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի պոտենցիալ այցելուների համար համապարփակ միասնական հարթակ ստեղծելու խնդրանքով։

Նամակում, մասնավորապես, ասված է․ «Ինչպես հայտնի է, 2020թ․ սեպտեմբերի 11-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց կարանտին։ Նոր որոշման համաձայն հաստատվեցին կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցառումներ Հայաստան մուտք գործող անձանց համար։

Ցավոք սրտի, սահմանված նոր կանոնների և ընթացակարգերի մասին համապարփակ տեղեկատվությունը բացակայում է։ Մեկ հարթակում մեկ միասնական տեղեկատվության առկայությունը՝ տարբեր օտար լեզուներով, մեծապես կհեշտացներ Հայաստանի և հատկապես Երևանի հյուրանոցների՝ օտարեկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու գործը և դրանով իսկ զբաղվածություն կապահովեր ավարտին մոտեցող  տուրիստական սեզոնում։

Մինչդեռ՝ հակառակը. պաշտոնական լրատվամիջոցներով շրջանառվում են տեղեկություններ, որոնք ոչ միայն խոչընդոտում են տուրիստների հոսքը Հայաստան, այլև չեն համապատասխանում իրականությանը։

Արդյունքում Հայաստանի պոտենցիալ այցելուները, տեղեկատվական հակասություններից ելնելով, գերադասում են չեղարկել իրենց՝ արդեն իսկ ամրագրված այցելությունները։ Մեզ անդամակցող հյուրանոցներն արդեն ստացել են բազում նամակներ, որոնք հաստատում են այն ենթադրությունները, որ զբոսաշրջիկների չեղարկման որոշումները միանշանակ պայմանավորված են տարբեր պետական պատկան մարմիններից ստացվող իրարամերժ տեղեկությունների առկայությամբ։

Մասնավորապես կուզեինք մատնանշել Հանրային հեռուստատեսությամբ շրջանառվող ինֆորմացիոն հոլովակը, որտեղ նկարագրվում են կարանտինի շրջանում գործող կանոնները։ Այդ հոլովակում նկարագրվում է, որ Հայաստանի սահմանները մուտքի համար մնում են ՓԱԿ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Սակայն իրականում սահմանները ԲԱՑ են բոլոր այցելուների համար։ Վերջիններս ուղղակի պարտավոր են կամ 14 օր գտնվել ինքնամեկուսացման մեջ կամ պարզապես անցնել ՊՇՌ թեստ և ժամեր անց՝ բացասական արդյունք ունենալու դեպքում, դուրս գալ մեկուսացումից։

Տվյալ հոլովակը սեպտեմբերի 12-ից դրված է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան կայքում և արդեն ունեցել է ավելի քան 100,000 (հարյուր հազար) դիտում։ Սա անթույլատրելի սխալ է, երբ Հայաստանի տուրիստական ոլորտը, տանելով աննկարագրելի կորուստներ, ձգտում է վերսկսել աշխատանքը, իսկ ցանկացած ապատեղեկատվություն բերում է շարունակական լայնամասշտաբ կորուստների ոլորտի և, իր հերթին, պետական բյուջեի համար։

Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ խնդրանքով ստեղծելու մեկ միասնական տեղեկատվական ուղեցույց՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար, սակայն՝ ապարդյուն։

Մենք պահանջում ենք, որպեսզի պետական պատկան մարմինները վերջապես ստեղծեն մեկ միասնական տեղեկատվություն, որը կնկարագրի այս պահի դրությամբ գործող՝ Հայաստան մուտքի կանոնները բոլոր այն օտար լեզուներով, որոնք կիրառվում են Հայաստան մուտք գործող օտարերկրացի զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնության կողմից (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, և այլն), և հավաստեն, որ այդ ուղեցույցը իրենց կողմից կիրառվող միակ տեղեկատվությունն է։

Միայն այդ պարագայում մենք վստահություն կունենանք տվյալ տեղեկատվության հավաստիության մեջ և կներկայացնենք տուրիզմի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում հյուրանոցներին՝ տարածելու տվյալ միասնական տեղեկատվությունը իրենց պոտենցիալ և առկա հյուրերի շրջանում։

Հարգելի պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը տվյալ հարցին հնարավորինս արագ լուծում տալու համար, քանի որ ամեն օրվա ուշացումը բերում է տնտեսական լուրջ կորուստների և ավելի է խորացնում ճգնաժամը տուրիստական ոլորտի համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+