Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Ժողովրդին հանում են իշխանության դեմ․ առևտրական

Ժողովրդին հանում են իշխանության դեմ․ առևտրական
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները նորից բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության առաջ՝ դժգոհելով մաքսազերծման նոր կանոններից։ Հագուստի, կոշիկի  ներկրմամբ և առևտրով զբաղվող քաղաքացիները տեղեկացնում են, որ պատկան մարմինների հետ քննարկումների արդյունքում մաքսազերծման դրույքաչափերն իջեցրել են, սակայն, այդ դեպքում էլ է գինը բարձր կազմելու։
«Քննարկումներ եղել են, բայց այս պահին դեռ վերջնական հայտարարի չենք եկել։ Մենք ուզում ենք, որ առաջվա պես աշխատենք, բայց իրենք համաձայն չեն։ Մեղմացումների գնացել են, բայց դա մեզ չի գոհացրել։ Թեկուզ գինը բարձրացնում են 1,5-2 անգամ (նախատեսվում էր ավելի բարձրացնել), էլի մեզ ձեռք չի տալիս, ինչո՞ւ պետք է այդ ապրանքը թանկանա։ Այս ճգնաժամի ընթացքում որևէ թանկացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ թանկացում է եղել, հարկային բեռի ավելացում։ Ոնց որ դիտավորյալ անեն, որ ժողովրդին հանեն իշխանության դեմ։ Սա բոլորիս հարցն է» ,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։

Առևտրականները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից հագուստի, կոշիկի մաքսազերծման կանոնները փոխվել են։ Փոփոխության համաձայն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում. հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է շուրջ 6 անգամ:

Հիշեցնենք, որ հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են  իրականացնում կառավարության առաջ, Պետական եկամուտների կոմիտեի մոտ։

Նախորդ շաբաթ դարձյալ հավաքվել էին  կառավարության դիմաց: Փոքր և միջին առևտրով զբաղվող տնտեսավարողներից մի քանիսը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ և պատասխանի են սպասում։  Նրանք պահանջում են հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը մեկ տարով և իրենց ժամանակ տալ:

Առևտրականները հանդիպել են նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։

Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ը տնտեսավարողներին հորդորում է համատեղ աշխատել՝ լուծումներ գտնելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+