Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:51

Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարական նախագիծը

Ներկայացվել է «Հայփոստի» 2020-2025 թթ. զարգացման ռազմավարական նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» փոստային հաղորդակցության ազգային օպերատորի 2020-2025 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախ անդրադարձել է վերջին 5 ամսում «Հայփոստ»-ում իրականացված փոփոխություններին. վերագործարկվել է ԱՄՆ-ի գրասենյակը, քայլեր են ձեռնարկվում Չինաստանում «Հայփոստի» ներկայացուցչության բացման ուղղությամբ: Կենսաթոշակներն արդեն վճարվում են էլեկտրոնային համակարգով, բացվել է սահմանամերձ Բարեկամավան համայնքի նոր փոստային բաժանմունքը, գործարկվել է հիբրիդային փոստ ծառայությունը, ակտիվացել է միջազգային համագործակցությունը: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել Հայփոստ էլեկտրոնային դրամապանակը: Հուլիսից ՀՀ ողջ տարածքում գործում է «Հայփոստի» աշխատակիցների խրախուսման ծրագիր. օգոստոսին շուրջ 1300 աշխատակիցների շրջանում արձանագրվել է մոտ 25 տոկոս միջին աշխատավարձերի աճ:

Ներկայացնելով «Հայփոստ» ՓԲԸ 2020-2025 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը խոսել է գույքագրված խնդիրների, ընթացիկ վիճակի և զարգացման տեսլականի մասին: Նրա խոսքով՝ ռազմավարությունը մշակվել է խորհրդատու կազմակերպության հետ համատեղ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: 2020-2025 թթ. բարեփոխումների իրականացմամբ ակնկալվում է «Հայփոստը» դարձնել արդյունավետ կառավարմամբ և շահութաբեր բիզնես մոդելով փոստային կապի ազգային օպերատոր: Ռազմավարական նպատակներն են՝ ապահովել բարձրակարգ փոստային կապի հասանելիություն ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս, համաչափ զարգացնել ենթակառուցվածքները, մատուցել որակյալ ինչպես փոստային, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ և ներդնել թվային նոր լուծումներ: Առաջարկվում է թիրախային դիտարկել վճարահաշվարկային, լոգիստիկ, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական, պետական ծառայությունների, գույքի կառավարման ոլորտները: Ներկայացվել են այս ուղղություններով առաջարկվող միջոցառումները, ինչպես նաև կանխատեսվող հիմնական ցուցանիշները:

Վարչապետը նշել է, որ «Հայփոստը» լայն ներկայացվածություն ունի Հայաստանի ողջ տարածքում, և դա հնարավորություն է տալիս բարեփոխումները դիտարկել ոչ միայն փոստային ծառայության բարելավման, այլև հարակից ենթակառուցվածքների շղթայական զարգացման և կորպորատիվ մշակույթի ներդրման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, հստակեցնել այն պետական ծառայությունների շրջանակը, որոնք կարող են մատուցվել «Հայփոստի» կողմից, քարտեզագրել և ներկայացնել քննարկման:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ներկայացնել կազմակերպության անշարժ գույքի շահավետ կառավարման մանրամասն նախագիծ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+