Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

«Սուրմալուի» ոչ բոլոր տաղավարների գներն են բարձրացրել

«Սուրմալուի» ոչ բոլոր տաղավարների գներն են բարձրացրել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի միայն 12 խանութների վարձավճարներն են 20 տոկոսով բարձրացել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց տոնավաճառի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը։

 

Նրա խոսքով՝ այդ խանութների վարձավճարները 2 տարի առաջ իջեցրել էին, իսկ հիմա գները բարձրացրել են։

 

«Մեկ ամսվա վարձավճարը 100 000 դրամ է եղել, դարձրել ենք՝ 120 000»,- հավելեց նա։

 

Խանութների վարձակալները  բողոքում են, որ ճիշտ չէ համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական լարվածության ֆոնին բարձրացնել գները։

 

Տոնավաճառի տեղամասի պետ Վարդան Մանուկյանն, անդրադառնալով այս դժգոհություններին, նշեց, որ արտակարգ դրության ժամանակահատվածում, երբ չեն աշխատել, վճարների զեղչեր են արվել։ Նրա պնդմամբ՝ պայմանագրով նախատեսված 100 տոկոսի փոխարեն վարձավճարները 30-50 տոկոսի չափով են վերցրել։

 

Հիշեցնենք, որ «Իրատես» թերթը, հղում անելով իր աղբյուրներին,  գրել է․ «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+