Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

23-րդ միջոցառմամբ ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 միլիոն դրամ. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց կառավարության ընդունած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը։Նախարարը անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, կառավարության որոշումներին՝ ուղղված զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ:

«Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը: Մենք քննարկումներ ենք ունեցել նրանց հետ և եկել այն եզրակացության, որ նշված կազմակերպությունները խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատակազմի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,-ներկայացրել է Խաչատրյանը:
Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա առաջին կանոնը, որ սահմանել են աջակցության հիմքում, առնվազն երեք աշխատող ունենալու կանոնն է:

Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ.-ի մարտի 31-ը: Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. նախարարությունը խթանում է այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն՝ յուրաքանչյուր 3-րդ աշխատողի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոս չափով:

Նրանք, ովքեր չեն պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն:

Իսկ նրանք, ովքեր չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից:
Խաչատրյանի խոսքով՝ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսվարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմնին ներկայացրած հայտարարագիրը:

Նախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու կազմակերպությունները այս պահին ունեն 23 հազարը գերազանցող աշխատակիցներ, ինչը նշանակում է, որ միջոցառման շրջանակում աշխատակիցների աշխատավարձը փոխհատուցելու քանակը կկազմի առնվազն 5-6 հազար:

«Կարծում ենք, որ սա զգալի չափով աջակցություն է: Մոտավորապես ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 միլիոն դրամ: Գիտեք, որ համանման երեք միջոցառում է կառավարությունն իրականացրել առ այսօր:

Դրանք 5-րդ, 18-րդ և 21-րդ միջոցառումներն են: Դրանք իրենց բնույթով տարբեր են և ոլորտային առանձնահատուկ թիրախավորում չունեին: Մենք փոխհատուցում էինք աշխատատեղը պահպանած, դրանք չկրճատած կազմակերպություններին, այնուամենայնիվ, այդ միջոցառումների հանրագումարով կառավարությունը տրամադրել էր մոտ 7 մլրդ դրամի չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում, և եթե մենք առաջիկա ամիսներին իմ նշած ծավալներով աջակցենք, ապա 9 ամսվա տվյալներով՝ այս աջակցության հանրագումարը նույնպես կարող է կազմել 6 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը:

23-րդ միջոցառմամբ աջակցություն կտրվի նաև ռեստորանային բիզնեսին, տեղեկացրեց նախարարը՝ հույս հայտնելով, որ դրա շնորհիվ այդ կազմակերպությունները կպահպանեն իրենց աշխատանքային կազմը և կունենան լավ ցուցանիշներ։

Ինչ վերաբերում է կազմակերպությունների կարգապահության հարցին, որը կարևորվում է աջակցություն տրամադրելիս, նա նկատեց, որ եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն եկամուտները հաստատող փաստաթուղթ դուրս չի գրում, իսկ դրանք երկուսն են՝ ՀԴՄ-ների տրամադրումն ու հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, դա հիմք կհանդիսանա, որ կազմակերպությունը դադարի օգտվել աջակցությունից։

Խաչատրյանը ներկայացրել է կարգը՝ նշելով, որ կազմակերպությունը կշարունակի օգտվել աջակցությունից, բայց երբ պարզվի, որ դեպքը տեղի է ունեցել տնտեսվարողի կողմից աջակցության կանոնների խախտմամբ, աջակցությունը ենթակա կլինի վերադարձման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+