ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը։
Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին:
Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը՝ «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Նշվում է, որ որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):
Հիշեցնենք՝ Ucom-ն ու «Վեոն Արմենիա»-ն բավական երկար ժամանակ բանակցել են, որպեսզի Ucom-ը ձեռքի բերի Beeline-ը։ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք նաև Ucom-ի հիմնադիրներից էին, ընկերությունից դուրս գալուց հետո ստեղծել են նոր ընկերություն՝ TEAM Telecom Armenia-ն ու նորից բանակցել «Վեոն Արմենիա»-ի հետ Beeline-ը ձեռք բերելու համար։
ՏՄՊՊՀ-ն քննարկում էր «Վեոն Արմենիա» – TEAM Telecom Armenia համակենտրոնացումը թույլ տալու կամ չտալու հարցը, իսկ Ucom-ը դիմում էր ներկայացրել, որով խնդրել էր իրենց մասնակից դարձնել, քանի որ իրենց շահերին ուղղակիորեն առնչվող գործարք է և արգելել այս համակենտրոնացումը
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2347359032226303&id=2054379814857561
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







