Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:24

«Լիճք» ենթակայանը կվերակառուցվի

«Լիճք» ենթակայանը կվերակառուցվի

ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած նիստում թույլատրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 857 600 (ութ միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր) ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը։

«Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը (այսուհետ՝ Ենթակայան) շահագործվում է 1961 թ.-ից: 2005 թ.-ին Ենթակայանում կատարվել են մասնակի վերակառուցման աշխատանքներ, մասնավորապես տեղադրվել են էլեգազային անջատիչներ, փոխարինվել են 220 կՎ բաժանիչներ, 220 կՎ հոսանքի տրանսֆորմատորներ, 110 կՎ էլեգազային անջատիչներ, 110 կՎ բաժանիչներ և 110 կՎ հոսանքի տրանսֆորամատորներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքներ, քանի որ

• սարքավորումների մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր,

• սարքավորումների կանոնակարգված շահագործման ապահովման բարդությունը կապված է պահեստամասերի ձեռքբերման խնդիրների հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից,

• շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, այն է՝ պաշտպանությունները ընտրելու հնարավորություններ, որոնք ապահովում են էներգահամակարգի հուսալի աշխատանքը,

• ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները, 50 տարուց ավելի շահագործման մեջ գտնվելով, քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:

Նշվում է, որ տարածաշրջանում 2018 թ.-ին մեկնարկել է 55 ՄՎտ պիկային հզորությամբ «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները, և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն տրվել են շուրջ 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ փոքր արևային էլեկտրական էներգիա արտադրող կայանների միացման թույլտվություններ, որոնց կողմից արտադրված էլեկտրական էներգիան ցանց պետք է մուտք գործի «Լիճք» Ենթակայանի միջոցով, ինչով պայմանավորված հրատապ անհրաժեշտություն է առաջացել «Լիճք» ենթակայանում տեղադրված 63 ՄՎԱ հզորությամբ ուժային տրանսֆորմատորները փոխարինել 125 ՄՎԱ հզորությամբ ուժային տրանսֆորմատորներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+